1131 դիտում
15:10 29-10-2014
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ԱԻՆ սերվերային կենտրոնին նվիրեց դիզելային գեներատոր
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակական աջակցություն է ցուցաբերում երկրում առանցքային ենթակառուցվածքի զարգացման գործին և, մասնավորապես՝ ՀՀ ԱԻ նախարարությանը՝ արտակարգ իրավիճակներում տեղեկատվության և տվյալների անվտանգության կառավարման, ինչպես նաև՝ կարևորագույն պետական ենթակառուցվածքների անխափան աշխատանքի ապահովման նպատակով:
Վերջերս ՀՀ ԱԻ նախարարությանն է հանձնվել դիզելային գերհզոր գեներատոր, որը ծառայելու է որպես էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուր՝ սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի անխափան էլեկտրասնուցման համար: Ավելի վաղ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը 50 միլիոն դրամ էր հատկացրել ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի ստեղծման համար: Կենտրոնի ստեղծման նպատակը ճգնաժամային իրավիճակներում կառավարման համակարգերի անվտանգ կենսագործունեության ապահովումն է:
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն իր խոսքում ընդգծեց, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախարարության ամենահավատարիմ գործընկերներից է.
- Բոլորը գիտեն, որ մեր նախարարությունն անգամ մի քանի րոպեով աշխատանքը չի կարող դադարեցնել, իսկ այս գեներատորը մեզ համար շատ կարևոր է` աշխատանքի անընդհատությունն ապահովելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցության մասին կարելի է շատ երկար խոսել, սակայն, օգտվելով առիթից, ես ևս մեկ անգամ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր լավ գործընկերոջը, որ մշտապես գտնվում է մեր կողքին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ օգնությունն ինքնանպատակ չպետք է լինի, այլ` շարունակական ու առավելագույնս արդյունավետ հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են երկրի ապահովությանը.
- Գեներատորի տրամադրումը մեր նախորդ ծրագրի շարունակությունն է: Օժանդակելով սերվերային կենտրոնի ստեղծմանը` մենք ապահովեցինք նաև դրա կայուն էլեկտրասնուցումը և աշխատանքը: Մենք աջակցում ենք ԱԻ նախարարությանը, որովհետև հավատում ենք, որ այն ամենն, ինչ արվում է, օգնում է մեր երկրին դառնալ ավելի անվտանգ, զարգացած ու կայուն,- նշեց Ռ. Յիրիկյանը:
ՀՀ ԱԻ նախարարությունում տեղակայված սերվերային կենտրոնը ստեղծվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և պատերազմի ժամանակ՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների արագ կազմակերպման, առանցքային տեղեկատվության հուսալի պահպանման, արդյունավետ ու անվտանգ կիրառման, ինչպես նաև պետական մարմինների պահուստային տեղեկատվական համակարգերի կենտրոնացման ու դրանց շահագործման բարելավման նպատակով:
Նոր դիզելային գեներատորը կապահովի սերվերային տնտեսության անխափան աշխատանքը: Որակի, արդյունավետության, հուսալիության, շրջակա միջավայրի վրա ներգործության չափորոշիչներին համապատասխանող եռաֆազ «Perkins P440E» 400 վոլտ հզորությամբ գեներատորը մեկ ժամում կարող է արտադրել 360 կՎտ էլեկտրական հոսանք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1299 դիտում
20:23 23-01-2015
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն աջակցել է Աբովյանի ծննդատանը. տեսանյութ
2947 դիտում
17:53 12-02-2015
«Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենն այցելել է Հրազդանի բժշկական կենտրոն. տեսանյութ
1578 դիտում
18:28 07-04-2015
Երիտասարդական նվագախմբի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ հանրությանը ներկայացվում է բարձրարժեք մշակույթ
Այս բաժնից
790 դիտում
11:10 24-11-2024
ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն
2473 դիտում
10:14 24-11-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
889 դիտում
09:41 24-11-2024
Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ