211652_close_icon
views-count3871 դիտում article-date 12:05 12-09-2018

«Ելք» խմբակցության ղեկավար է ընտրվել Լենա Նազարյանը

ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը ղեկավար է ընտրել Լենա Նազարյանին: ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ևս հայտնել է, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ընտրվել է խմբակցության ղեկավար: «Լենա Նազարյանը՝ Ազգային ժողովում ԵԼՔ խմբակցության ղեկավար: Շնորհավորում եմ, Լենա ջան»,-գրել է նախարարը:

Նմանատիպ նյութեր