Ստեֆան Սպիրովսկի. Մակեդոնիայի հավաքականն ավելի բարձրակարգ է, քան Հայաստանինը
Մակեդոնիայի հավաքականի կիսապաշտպան Ստեֆան Սպիրովսկին Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի նկատմամբ 2:0 հաշվով տոնած հաղթանակից հետո մեկնաբանել է հանդիպումը:
«Մենք մրցակցից ավելի լավ խաղացինք և արժանի էինք հաղթանակի: Երկու խաղում առանց գոլեր բաց թողնելու հաղթանակները ցույց են տալիս, որ մեր հավաքականն ավելի բարձրակարգ է, քան Հայաստանինը:
Նրանք միավորի համար պայքար էին հայտարարել, սակայն դա չցուցադրեցին խաղադաշտում: Մենք արագ առավելություն ստացանք, հետո սկսեցինք ավելի մտածված գործել և սպասել երկրորդ գոլին:
Երկրորդ կեսում Պանդևն օգտագործեց ճիշտ պահը, և մենք ավելի համոզիչ հաղթանակի հասնելու հնարավորություն ստացանք»,- Սպիրովսկու խոսքը մեջբերել է [url=http://www.armsport.am/hy/news/2018/09/10/stefan-spirovski/912187]Armsport.am[/url]-ը:


