Երկրաշարժի պատճառով Ճապոնիա-Չիլի հանդիպումը չի կայացել. զոհվել է 9 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճապոնական ֆուտբոլային ասոցիացիան հայտնել է Ճապոնիա-Չիլի ընկերական հանդիպումը չեղարկելու մասին:
Խաղը պետք է մեկնարկեր այսօր՝ Երևանի ժամանակով 14:00-ին, սակայն գիշերը ճապոնիայի հյուսիսում տեղի է ունեցել 6,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Ֆեդերացիան կվերադարձնի գումարները երկրպագուներին, որոնք խաղի տոմսեր են ձեռք բերել:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 3-ին՝ 1,9 մլն բնակչություն ունեցող Սապորոյից 65 կմ հարավ-արևելքում:
Ըստ նախնական տեղեկությունների, զոհվել է 9 հոգի, 366-ը վնասվածքներ են ստացել, 30-ը համարվում անհետ կորած: Երկրաշարժի պատճառով Սապորոն հոսանքազրկվել է, խախտվել են բջջային կապի օպերատորների և հեռահաղորդակցման կայանների աշխատանքները:



