Տանզանիայում երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել
Աֆրիկյան Տանզանիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ զոհվել: Այս մասին հայտնում է BBC--ն:
Եվս 203-ը վիրավորվել է:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 11 զոհի և 100 տուժածի մասին:
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Տանզանիայի հյուսիս-արևմուտքում 5.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել:
Երկրաշարժի ցնցումները ը զգացվել են հարևան Ռուանդայում, Բուրունդիում, Ուգանդայում և Քենիայում: