211652_close_icon
views-count4048 դիտում article-date 13:27 06-09-2018

Վարչապետը ՀԷԿ-երի շահագործման հնարավոր խախտումները հայտնաբերելու նպատակով ստեղծել է աշխատանքային խումբ

Փոքր ՀԷԿ-երի շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԷՑ առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքները խորությամբ և ծավալուն ուսումնասիրելու, հնարավոր խախտումները հայտնաբերելու և այդ կապակցությամբ անհրաժեշտ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նման որոշում է ստորագրել Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կատարված ուսումնասիրությունների և ձեռնարկված միջոցների արդյունքներով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն:

Նմանատիպ նյութեր