slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Կարծում եմ, ժամանակն է, որ պետք է երթանք Հայաստան․ Սիլիկոնի հովտի ամերիկահայ գործարար
211652_close_icon

Կարծում եմ, ժամանակն է, որ պետք է երթանք Հայաստան․ Սիլիկոնի հովտի ամերիկահայ գործարար

views-count4786 դիտում article-date 15:23 05-09-2018
«Արտաքին ներդրումներն ինչպե՞ս կարող ենք գրավել Հայաստանում: Մենք ձևերը գտել ենք և բերել ենք», - Թոնի Մորոյանը Սիլիկոնի հովտում գործող առավել հայտնի հայերից մեկն է: Նա տասնյակ ընկերությունների հիմնադիր է, հայաստանյան «ԱրմԹեք» համաժողովի համահիմնադիրն ու նախագահը: 1991-ից ի վեր Մորոյանը փորձում է իր գիտելիքներն օգտագործել ի նպաստ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4557546.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Գործարարի խոսքով, հայ մասնագետները տարբերվում են առավել ճկուն լուծումներով. «Հայկական ուղեղը շատ մրցակցային է, մենք մրցակից ժողովուրդ ենք, միմյանց հետ էլ ենք շատ մրցակցում, դրան մեզ պատմությունն է նախապատրաստել՝ պետք է լինեինք մրցակցող, որպեսզի գոյատևեինք»: Մորոյանի խոսքով, երբ տեխնոլոգիական աշխատանքների պատվիրատուներն իրեն հարցնում են, թե ինչու ընտրեց Հայաստանը, այլ ոչ թե Չինաստանը կամ Հնդկաստանը, նրա պատասխանը հիմնվել է տասնամյա փորձի վրա. «Երբ նախագիծ են իրականացնում Հնդկաստանում՝ կավարտեն, կբերեն որակով, բայց երբ Հայաստանում կիրականացնենք՝ նախագիծը որակով է և հետն էլ հայերը 2-3 նոր գաղափարներ կառաջարկեն: Դա է մեզ տարբերում մյուսներից»: Թոնի Մորոյանի խոսքով, այսօր Հայաստանում կան բարձր տեխնոլոգիաների փայլուն մասնագետներ, սակայն, նրանց երկրի ներսում պահելու համար անհրաժեշտ է ապահովել բարձր վարձատրվող աշխատատեղեր, ուստի՝ արտերկրյա ներդրումներ են պահանջվում. «Հայաստանում մարդիկ կարծում են, թե աշխատավարձն է որոշիչ: Դա սխալ է՝ աշխատավարձը միայն չէ, որ արտաքին ներդրում անողը վերլուծում է»: Ներդրողին առաջին հերթին անհրաժեշտ է համոզված լինել, որ Հայաստանում իր ներդրումները պաշտպանված են, որ երկրում գործում է արդար դատաիրավական համակարգ: Ինչ վերաբերում է Սփյուռքի հայերի ներդրումներին, այս դեպքում իրավիճակն այլ է, ավելացնում է Մորոյանը. «Հայաստանը շատ բարձր դիրք ունի Ամերիկայում՝ թե՛ կառավարությունը, թե՛ Սփյուռքի գաղութը Սիլիկոնի հովտի և Լոս Անջելեսի սքանչելի են: Մենք մեդալի համար չենք անում: Այդ մեդալն ինչ պետք է անեմ՝ տա՞նը դնեմ: Եթե առիթ տրվի Սփյուռքին՝ գան, օգնեն, նույնիսկ անվճար: Իրենք կուզեն միայն, որ եթե բան են անում, ժամանակ են ծախսում, ապա արդյունքը տեսնեն»: Գործարարի խոսքով, Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունը», որը Սփյուռքում սկզբից անհանգստությամբ ընդունվեց, այժմ բոլորին ոգևորել է. «Կարծում եմ, ժամանակն է, որ պետք է երթանք Հայաստան»,- եզրափակել է Թոնի Մորոյանը:

Նմանատիպ նյութեր