Հութիների և Եմենի բանակի միջև բախումներ են ընթանում
Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Թաիզ ափամերձ նահանգում բախումներ են տեղի ունեցել հութիների «Անսար Ալլահ» շարժման ուժերի և Եմենի բանակի միջև:
«Մարտերի ընթացքում մեկ զինվոր է զոհվել, իսկ մյուսը՝ վիրավորվել։ Արևմտյան Թաիզում գտնվող Շարաբի խաչմերուկի և Սիթին փողոցի մոտ հութիների դաշտային հրամանատար է սպանվել, իսկ մեկ մարտիկ վիրավորվել է»,- նշել է աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր բախումները տեղի են ունեցել հոկտեմբերի 19-ին արևմտյան Թաիզ քաղաքի ալ-Բարխի ուղղությամբ ալ-Քադդա հատվածում շփման գծի մոտ տեղի ունեցած նմանատիպ բախումներից մի քանի օր անց, որոնց արդյունքում երկու կողմերից զոհվել և վիրավորվել է 11 մարդ։