Ամենից շատ կցանկանայի, որ Կովկասում Հայաստանը դառնար Սիլիկոնի հարթավայր. Ադամ Շիֆ
Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող տնտեսական եւ ռազմական աջակցության ընդլայնումը բխում է երկու երկրների շահերից: Այս մասին «[url=http://www.amerikayidzayn.com/media/video/2745218.html]Ամերիկայի ձայն[/url]»-ի հետ զրույցում ասել է հանոզված է ԱՄՆ կոնգրեսական, Հետախուզության հարցերով կոմիտեի անդամ Ադամ Շիֆը:
Կոնգրեսականի խոսքով՝ վերջին շրջանում Հայաստանը Ռուսաստանի լուրջ ազդեցության տակ է հայտնվել, որը բնավ դրական չի կարելի համարել:
Նրա կարծիքով՝ Հայաստանի շահերից է բխում զարգացնել սերտ հարաբերություններն ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՌԴ-ի հետ: Հայաստանի բարձրագույն շահերից է բխում նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսության զարգացումը եւ Հայաստանի պայծառ բնակչության համար երկրի ներսում զբաղվածության ապահովումը:
«Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարող են բազմաթիվ ուղղություններով զարգանալ, այդ թվում՝ կարող ենք շարունակել նախկինում իրականացվող ծրագրերը, ինչպիսիք էին Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի, ԱՄՆ-ի արտաքին օգնության և ականազերծման ծրագրերը: Մենք նաև պետք է Ադրբեջանին հանգիստ չտանք և պետք է նաև թույլ չտանք շփման գծում սադրանքների դիմել»,-ասել է Շիֆը:
Ես ամենից շատ կցանկանայի, որ Կովկասում Հայաստանը դառնար Սիլիկոնի հարթավայր և գրավեր ամբողջ ինտելեկտուալ ներուժը, քանի որ ինտելեկտուալ կարողություններն անհնար է շրջափակման ենթարկել: Այսպիսով բարձր տեխնոլոգիաների ոլորտը շատ հեռանկարային է Հայաստանի համար: