23420 դիտում
21:55 04-09-2018
«Ամոթ է։ Դեռ երիտասարդ են, չեն ընկալում, որ մարդկանց հանիրավի անվանարկել չի կարելի». Հովիկ Աբրահամյան. Tert.am
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է «Մարտի 1»–ի գործի շրջանակում Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից ԱԱԾ–ի կողմից ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպին՝ նշելով, որ հայտնաբերված զենքի մասին հայտարարությունները, այս ողջ աժիոտաժը ոչ այլ ինչ է, քան մանկամտություն։ Ըստ նրա՝ նոր իշխանությունները դեռ երիտասարդ են, չեն ընկալում, որ մարդկանց հանիրավի անվանարկել չի կարելի։ Պատասխանելով հարցին, թե ինչ ուղղությամբ է այժմ շարժվում Հայաստանը՝ Հովիկ Աբրահամյանն ասում է, որ առաջ կարելի է գնալ միայն, երբ թեթև ես ու արագ, իսկ երբ ամեն քայլդ կոնկրետ մարդկանց ճակատագրերի հետ խաղ է, այդ բեռը քայլ առ քայլ ծանրանում է ուսերիդ։
-[b]Մարտիմեկյան գործի նախաքննության շրջանակներում ԱԱԾ-ի կողմից Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպի առնչությամբ օգոստոսի 10-ին հայտնել էիք, որ այդ զենքի և տարածքի հետ կապ չունեք: Ենթադրաբար Ձեզ դրանից հետո էլ են կանչել հարցաքննության։ Այս ընթացքում վերլուծեցի՞ք, թե ինչու էիք հարցաքննվում: Համարո՞ւմ եք, որ Ձեր նկատմամբ վենդետա է իրականացվում: [/b]
- Անկեղծ ասած, այս ընթացքում ավելի կարևոր բաների մասին էի մտածում։ Ու հիմա էլ համաձայնեցի Ձեր հարցերին պատասխանել՝ կարևորի մասին խոսելու համար։ Անօրինական զենք պահել չի կարելի, և ում որ հարկն է ես ամոթանք արդեն տվել եմ դրա համար։ Հարցի այս կողմում մարդ է, որ սխալական է, և հասկացել է իր սխալը։ Բայց ինչ ասես, երբ հարցի մյուս կողմում պետությունն է, որն իրեն պահում է ոգևորված չար մանկան պես։ Գտած զենքի մասին հայտարարությունները, այս ողջ աժիոտաժը ոչ այլ ինչ է, քան մանկամտություն։ Ինչո՞ւ էիք ի լուր աշխարհի ստուգում դրանց կապը «Մարտի 1»-ի դեպքերի հետ, միանգամից վերջին 20 տարիների բոլոր միջազգային զինված հակամարտությունների հետ կապն էլ ստուգեիք։ Ամոթ է։ Դեռ երիտասարդ են, չեն ընկալում, որ մարդկանց հանիրավի անվանարկել չի կարելի։ Ուղղակի չի կարելի։ Ամոթ է, այլ բան չկա ասելու։
[b]- Վերջին օրերին շրջանառվող թեմաներից է նաև չգրանցված ստվերային այգիների գոյությունը Հայաստանում։ Այդտեղ էլ կարծես շոշափվեց Ձեր անունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։[/b]
- Այս հարցին էլ կպատասխանեմ կարևորի տեսանկյունից։ Ղեկավարել իրականում այլ բան է նշանակում, ու կոնկրետ այս դեպքում նշանակում է ծաղկեցնել ամենավատ ու անպիտան հողն այնպես, որ քո անձնական օրինակով այլոց մղես բարիք ստեղծելու։ Ղեկավարել չի նշանակում հարվածել, անհիմն ստորացնել, անվանարկել ու հաճույք ստանալ։ Ճիշտ հակառակն է նշանակում։ Շատ բան կպարզվի, իր տեղը կընկնի, սև ու սպիտակի օրերը կանցնեն, ոգևորվածները կսառեն, լուռ նստածները կոգևորվեն, ամեն ինչ կանցնի, բայց անպիտան ու անմշակ լքված հողերի վրա այգին կշարունակի ծաղկել ու բերք տալ։ Ահա իմ մեկնաբանությունը։
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/09/04/hovik-abrahamyan/2781823]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
730 դիտում
20:24 29-11-2024
Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե, Սարատովկա-Նովոսելցովո և Տաշիր-Դաշտադեմ ավտոճանապարհները
907 դիտում
20:12 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ
844 դիտում
19:56 29-11-2024
Քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը