11814 դիտում
17:37 27-05-2017
Եթե մարդիկ չեն ընկալում, որ չի կարելի նման ձևով վարվել, կլինեն և՛ ձերբակալություններ, և՛ այլ բաներ. Վարդան Հարությունյան
ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հունվարի 1-ից մինչ օրս աշխատանքից ազատվել են 200-ից ավելի աշխատակից: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Դիտարկմանը, թե հաստիքներն ուռճացվա՞ծ էին, կրճատումները դրա՞ համար են արվում, Վարդան Հարությունյանն ասաց. «Ուղղակի վաղուց ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխություններ չէին եղել, հիմա որոշել ենք նաև կառուցվածքային փոփոխություններ անել: Ուղղակի ժամանակի հետ քայլելու խնդիր կա: Տեխնոլոգիաների դարաշրջանում ենք ապրում և պետք է ամեն ինչը համապատասխանեցնենք այսօրվա գործող երևույթներին»:
Անդրադառնալով «Բավրայի» մաքսակետի պետի ձերբակալման դեպքին` Վարդան Հարությունյանը նշեց, որ հանցագործություն է եղել և այն կատարած անձը պետք է պատժվի:
«Պետք է ամեն մարդ հասկանա, որ այսօր պետք է աշխատել պահանջներին համապատասխան: Եթե որոշակի պահանջներ խախտվում են, մարդիկ չեն ընկալում, որ չի կարելի նման ձևով վարվել, իհարկե, կլինեն և՛ ձերբակալություններ, և՛ այլ բաներ»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
23471 դիտում
21:55 04-09-2018
«Ամոթ է։ Դեռ երիտասարդ են, չեն ընկալում, որ մարդկանց հանիրավի անվանարկել չի կարելի». Հովիկ Աբրահամյան. Tert.am
Այս բաժնից
865 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
820 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1234 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի