«Ռեալի» նորեկը վերցրեց Ռոնալդուին պատկանող 7-րդ համարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը պաշտոնապես ներկայացվեց ակումբի խաղացողի կարգավիճակով:
Մադրիդյան ակումբում ֆուտբոլիստը հանդես կգա 7-րդ համարի ներքո, որը մինչ ահդ պատկանում էր Կրիշտիանու Ռոնալդուին:
Ավելի վաղ «7» համարի ներքո «Ռեալում» հանդես են եկել Ռայմոն Կոպան, Ամանսիո Ամարոն, Խուանիտոն, Էմիլիո Բուտրագենյոն և Ռաուլը:
25-ամյա դոմինիկացին «Ռեալի» սան է: Նախորդ մրցաշրջանը նա անցկացրեց «Լիոնում», իսկ հետո ետ ձեռք բերվեց մադրիդցիների կողմից:
Ֆրանսիայի առաջնության 37 խաղում Դիասը դարձել է 18 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: