211652_close_icon

Արցախը տորթի կտոր էր, և ինչ-որ մեկը վերցրեց և տվե՞ց. դադարեցրեք այդ խոսակցությունները, թե ինչ-որ մեկը վերցրեց ու Արցախը հանձնեց. Գեղամ Նազարյան

views-count5677 դիտում article-date 13:38 24-10-2025
Ուզում եմ կոչ անել դադարեցնել հետևյալ խոսակցությունը և հետևյալ թեզերի տարածումը, թե ինչ-որ մեկը վերցրեց ու Արցախը հանձնեց: Այս մասին ԱԺ-ում ասել  է պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Ես ուզում եմ այդ նախադասությունը, երբ ասում եք` ուզում եք, որ ձեզ հավատան,  մի փոքր երկար մտածեք՝  ինչ եք ասում: Ես ուզում եմ, որ այս մասին մտածի նաև մեր ամբողջ ժողովուրդը: Այսինքն Արցախը տորթի կտոր էր, և ինչ-որ մեկը վերցրեց և տվե՞ց:

Ո՞նց վերցրեց և տվեց: Բա եթե դա այդպես տալով և չտալով էր, բա ինչի թողեցիք, որ տա: Մի հսկա քաղաքական դաշտ՝ փորձով: Ես այս ամենն Ձեզ ասում եմ, որ գոնե օգնեմ մի կաթիլ, որ սուտը, կեղծիքը վերանա այս երկրից, ոովհետև մեր երկրի հիմնական պրոբլեմը հենց դա է»,-ասել է Նազարյանը:

Նմանատիպ նյութեր