68458 դիտում
10:43 30-08-2018
Խոշոր ավտովթար Արմավիրր մարզում. 23–ամյա վարորդը ВАЗ 21015-ով բախվել է մի քանի սյուների և մոտ 100 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ. ժամանել են Արմավիրի մարզպետն ու ՃՈ գումարտակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 23-ամյա Արտակ Հարությունյանը իր վարած ВАЗ 21015 մակնիշի 34 QT 696 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր –Երևան ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակի սյանը, տապալել այն, առաջ ընթացել, մեկ այլ սյուն տապալել և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունայնն ու նրա ուղևոր, 16-ամյա Ս. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն ու հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը:
Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրւոմ հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նրանց հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Վ. Էվինյանը: 16-ամյա ուղևորին քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս՝ ընկած վիճակում:
Դեպքի վայր են ժամանել նաև Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ու Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատարը:
Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնու է նաև, որ վթարի պատճառով վնասվել է մասնավոր հեռուստաընկերություներից մեկի կաբելային ցանցը և նշված հեռուստաընկերության ծառայողները օպերատիվորեն ժամանել էին, որպեսզի վերացնեն խնդիրը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+