211652_close_icon
views-count53377 դիտում article-date 16:46 10-08-2018

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 53–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում. վարորդին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 53-ամյա Խաչիկ Խաչատրյանը իր վարած Mercedes մակնիշի 35 MT 346 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանների սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշներին, շպրտել բետոնները և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ մասամբ փակելով ճանապարհը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Վ. Էվինյանն ու նույն վաշտի տեսուչ Կարեն Կարապետյանը: Վերջինս այնուհետև հիվանդանոցից վերադարձել է դեպքի վայր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատռու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2 սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Փրկարարները դարձի են բերել ավտոմեքենան և հետաքննիչի հանձնարարականով այն տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե բետոնե արգելապատնեշները չլինեին, ապա մեքենան կգահավիժեր անդունդը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր