211652_close_icon
views-count56937 դիտում article-date 16:04 10-08-2017

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. բախվել են ВАЗ 21015-ը և բեռնատարը, ВАЗ 21015-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, դեպի Սևան ընթանալիս բախվել են 30-ամյա Հմայակ Պապանյանի վարած Renault Magnum մակնիշի 31 RM 300 համարանիշի և 35-ամյա Խաչատուր Վարդանյանի վարած ВАЗ 21015 մակնիշի 35 AQ 293 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ВАЗ 21015-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկների խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վթարի մեջ հայտնված քաղաքացիներին, սաայն նրանք հրաժարվել են հիվանդանոցից՝ հայտնելով, որ իրենց լավ են զգում։ Վթարի մասին ՃՈ 1-07 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր