Արարատի մարզում բախվել են Nissan March-ն ու ВАЗ 21013-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել են Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 58-ամյա Ռազմիկ Սմբատյանի վարած ВAЗ 21013 մակնիշի 29 ՏՕ 910 համարանիշի և Այնթափ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Գրիգոր Անդրեասյանի վարած Nissan March մակնիշի 35 DM 164 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Սմբատյանի ուղևոր՝ համագյուղացի, 32-ամյա Էդվարդ Հովհաննիսյանը մարմնական վնասվծածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի