Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Nissan March»-ն ու «BMW X5»-ը․ վերջինը կողաշրջվել է․ ըստ վթարի վայրում հավաքվածների «Nissan March»-ի վարորդը ստեղծել է վթարային իրավիճակ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Նարեկ Ս.-ի վարած «BMW X5» մակնիշի «10 QP 110» համարանիշի և 29-ամյա Վահան Գ.-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Բախման հետևանքով էլ «BMW»-ն կողաշրջվել է և կոտրել հարևանությամբ գործող ծաղկի ազատ վաճառքի երկաթե ճաղավանդակները։
Մինչև դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ, «BMW»-ի վրայից համարանիշները հանել են։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Նասլյանն ու Գագիկ Բուլղադարայնը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «BMW»-ի վարորդը եղել է ոչ սթափ, ու տեղում պարզվել է, որ 1 տարվա ընթացքում սա նրա կողմից երկրորդ դեպքն է ոչ սթափ ավտոմեքենա վարելու, և զրկվել է մեկ տարի ավտոմեքենա վարելու իրավունքից։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ վթարի մեղավորը «Nissan March»-ի վարորդն է եղել, նա ստեղծել է վթարային իրավիճակ, այդ տեղեկությունը ճշտվում է, իսկ երբ նրան հարցրեցի որ վարորդն ինքն է, նիսանի վարորդը անմեղ հայցքով պատասխանեց թէ ինքը չի վարորդը իր ընկերն է եղել, ու սրա նման «ուղեղից թոփալը» ուզում էր մոլորեցնել, որ վարորդը ինքը չի եղել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։