211652_close_icon
views-count66527 դիտում article-date 15:55 29-08-2018

Կենտրոնի ոստիկանները հայտնաբերել են ճիվաղի BMW-ն, ով Հանրային հեռուստաընկերության մոտ վրաերթի էր ենթարկել 4 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել փախուստի. ճիվաղը որոնվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությաբ, Սարի Թաղում հայտնաբերել են BMW մակնիշի 34 ՏA 200 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 28-ին Դավիթ Բեկ և Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկելԳ. Հովսեփյան փողոցի բնակիչներ, 27-ամյա Մարիամ Չիչյանին, 4-ամյա Ալեքս Իլանգուլյանին, Դավիթ Բեկի փողոցի բնակիչներ, 3-ամյա Աննա Մարգարյանին և 29-ամյա Մանուշակ Ֆահրադյանին: Վրաերթի ենթարկելուց հետո BMW-ի վարորդը նրանց թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի: Վրաերթի ենթարկվածներից Մ. Ֆահրադյանը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:, Ա.. Մարգարյանն ու Ա. Իլանգուլյանը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, իսկ Մ. Չիչյանը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ BMW-ի վարորդի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ: Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/28/1103983/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 28-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գ. Հովսեփյան փողոցում՝ Հանրային հեռուստաընկերության հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել 4 հոգու և նրանց թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։ Վրաերթի ենթարկվածները Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից Ալեքս Իլանգուրյանն ու Մարիա Չիչյանը տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 30-ամյա Մանուշակ Ֆահրադյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 5-7 տարեկան մի աղջիկ տեղափոխվել էր «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղից էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վրաերթի ենթարկվածներից Ա. Իլանգուրյանն ու 5-7 տարեկան աղջիկը գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում, Մ. Չիչյանը՝ ծանր կայուն վիճակում, իսկ Մ. Ֆահրադյանը՝ միջին ծանր վիճակում։ Այս պահին վրաերթի ենթարկվածները գտնվում են բժիշկների հսկողության տակ ու նրանք ձեռնարկում են անհրաժեշտ բժշկական օգնություն՝ նրանց կյանքը փրկելու համար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննւթյան ւ վարչական վարույթի իրականացման բաժանմունք , որտեղից դեպքի վայր էր ժամանել հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում վրաերթի վայրւմ հավաքված ականատեսներն ասում էին, որ վրաերթը կատարվել է BMW մակնիշի կապույտ գույնի ավտոեմքենայի կողմից ու համարանիշներն արդեն ճանապարհային ոստիկանությունում գիտեն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր