211652_close_icon
views-count16394 դիտում article-date 01:53 19-04-2015

Վրաերթ Երևանում. Lada-ի վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի, իսկ հետո ոստիկաններին դիմադրություն է ցույց տվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Lada մակնիշի 11 UO 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցում թիվ 35/2 հասցեի դիմաց հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով 30-ից 40 տարեկան տղամարդ է, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով քաղաքացիների՝ հիմնականում երիտասարդ տղաների օգնությամբ, տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ովքեր Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Կիևյան փողոց տանող սկզբնամասում հայտնաբերել են փախուստի դիմաց վարորդին և նրա տրանսպորտային միջոցը, որի վրա կային վրաերթի հետքեր՝ մասնավորապես վնասված էր դիմապակին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդը ավտոմեքենայից իջնելով՝ դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին, սակայն ոստիկանները կարողացել են նրան կարգի հրավիրել և տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով` ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր