211652_close_icon
views-count3775 դիտում article-date 14:12 29-08-2018

«Մանչեսթեր Յունայթեդում» արդեն քննարկում են Զիդանի հավանական նշանակումը

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ու անձնակազմը քննարկում են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հավանական պաշտոնանկությունը: Պորտուգալացու պաշտոնանկության մասին խոսակցությունները ակտիվացան ԱՊԼ-ում «Բրայթոնից» (2:3) և «Տոտենհեմից» (0:3) կրած երկու անընդմեջ պարտությունից հետո: «Նրանք ասում են, որ Ժոզեին շուտով կհեռացնեն: Մի մասը կարծում է, որ պաշտոնանկությունը կլինի, եթե «ՄՅՈւ»-ն պարտվի «Բերնլիին»: Մյուսների կարծիքով, Մոուրինյոն չի ձգի մինչև հոկտեմբեր: Մենք սա արդեն անցել ենք, իրավիճակը նույնն է: Ակումբը հայտարարում է Ժոզեին աջակցելու մասին, սակայն բոլորս ենք տեսել, թե ինչ տեղի ունեցավ վան Գալի հետ: Խաղացողներն արդեն քննարկում են Զիդանի հավանական նշանակումը», ասել է թիմի անանուն աղբյուրը: 3 տուրից հետո «ՄՅՈւ»-ն ԱՊԼ-ում զբաղեցնում է 13-րդ տեղը:

Նմանատիպ նյութեր