Մոուրինյոյի նշանակումը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում հետաձգվում է անսպասելի պատճառներով
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մոտ օրերս պետք է գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»:
Սակայն 53-ամյա մասնագետի նշանակումը հետաձգվում է այն պատճառով, որ «Ժոզե Մոուրինյո» ապրանքանիշի իրավունքները պատկանում են «Չելսիին»:
Եվրամիության` մտավոր սեփականության գերատեսչությունը 2006 թվականին այդ ապրանքանիշը մինչև 2025 թվականը գրանցել էր լոնդոնյան ակումբի անունով:
«Չելսիի» հետ Մոուրինյոյի պայմանագիրը խզվել էր այս ձմռանը, սակայն մտավոր սեփականությունը նախկինի պես մնում է լոնդոնյան ակումբի տրամադրության տակ:
Խնդիրը լուծելու համար «Մանչեսթեր Յունայթեդը», ամենայն հավանականությամբ, «Չելսիին» պետք է վեցանիշ գումար վճարի: