34064 դիտում
19:22 26-08-2018
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 34-ամյա վարորդը Toyota Camry-ով հայտնվել է ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Սերգեյ Հովհաննիսյանը իր վարած Toyota Camry մակնիշի 35 QV 460 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Հովհաննիսյանն ու ուղևոր՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Արամ Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Նահապետյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1366 դիտում
19:15 25-11-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (24.11.2024 թ․)
19355 դիտում
18:14 25-11-2024
Հերթական ծեծկռտուքը՝ «Դիվա» գիշերային ակումբում. կա վիրավոր. կասկածյալները տեղի անվտանգության աշխատակիցներն են