Բռնքամարտիկը ռինգից հեռացել է զանգը հնչելուց անմիջապես հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր իրադարձությունը եղել է աշխարհի չեմպիոնի տիտղոսի նախկին հավակնորդ Վիլի Մոնրոյի և Խավյեր Ֆրանսիսկո Մասելի գոտեմարտը: Սակայն երեկոն դրանով չի հիշվելու:
Մինչև գլխավոր գոտեմարտը գերծանր քաշային կարգում նախատեսված է եղել նիգերացի Էֆե Աջագբոյի և ամերիկացի Կյորտիս Հարպերի մարտը, սակայն այն տևել է ընդամենը մի քանի վայրկյան:
Մարտը ազդարարող զանգից անմիջապես հետո Հարպերը լքել է ռինգը: Այդպես նա արտահայտել է իր բողոքը գոտեմարտի համար ցածր հոնորարի առթիվ:
Ամերիկացու այս քայլը մեծ դժգոհություն է առաջացրել մարզասրահում, որի հանդիսականները սկսել է սուլել հեռացող Հարպերի հասցեին:



