Թաիվանի TransAsia մասնավոր ավիաընկերության օդանավը թռիչքից անմիջապես հետո ընկել էր գետը: Օդանավի 53 ուղևորներից և 5 հոգուց բաղկացած անձնակազմից ողջ են մնացել մոտ 16 հոգի, ովքեր փրկարարների օգնությամբ դուրս են բերվել՝ գետում խորտակվող ինքնաթիռից:
Այս պահին տասնյակ ուղևորներ անհայտ կորած են համարվում: Պաշտոնապես հայտարարվել է 13 մահացածի մասին:
Ավիավթարի պատճառները դեռ հայտնի չեն: