3834 դիտում
23:43 20-08-2018
Կարվի ամեն ինչ, որպեսզի ներառական կրթությունն Արցախում դրվի բարձր հիմքերի վրա. նախարար
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված ներառական կրթությանը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խորհրդակցությանն ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը և Արցախի հանրակրթական դպրոցների ներառական կրթության մասնագետները քննարկել և վեր են հանել այդ ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ, հանդես եկել առաջարկություններով:
Խորհրդակցությանը Նարինե Աղաբալյանն ասել է, որ 2010 թվականից Արցախում սկսել է գործել ներառական կրթությունը: Մինչև 2025 թվականն Արցախում պետք է լրիվությամբ անցում կատարվի ներառական կրթությանը:
«Այս ուղղությամբ որոշակի քայլեր արդեն ձեռնարկվել են, սակայն մեր հետագա անելիքները հստակեցնելու համար տարբեր շահագրգիռ կողմերի հետ դեռևս անհրաժեշտ են քննարկումներ կատարել: Մենք խնդիր ունենք ինչպես ներառական կրթության համակարգի արդյունավետության բարձրացման, այնպես էլ դպրոցներում արդյունավետ դասապրոցեսների կազմակերպման և անհրաժեշտ պայմաններ ունենլու առումներով: Մինչև հիմա մենք առանձնացրել ու գնահատել ենք կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների կարիքները: Այսօր խնդիր ենք դրել նաև գնահատելու ուսուցիչների, մասնագիտական խմբերի աշխատանքները, դպրոցներում անհրաժեշտ պայմանների ապահովումը և այլ հարցեր»,-ասել է նախարարը:
Խորհրդակցության ընթացքում, վերոնշյալ իրավիճակները ճիշտ գնահատելու համար, որոշվել է ԱՀ առողջապահության և աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունների հետ համատեղ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:
«Ներառական կրթություն ստացող երեխաների համար պետության բյուջեից ամեն տարի ավելի քան 100 մլն դրամ է նախատեսվում, սակայն այդ գումարներն ըստ նպատակի չեն ծառայում: Այդ գումարներով երեխաներին պիտի տրամադրվի տաք սնունդ, որի համար չկան պայմաններ:
Տրամադրվող գումարներով գնվում է քաղցրավենիք, ինչը ճիշտ չէ: Ավելի հարմար կլինի, եթե սննդի համար նախատեսված գումարները տրամադրվի երեխաների պայմանների բարելավմանը»,-նշել է Ն. Աղաբալյանը և ավելացրել, որ կարվի ամեն ինչ, որպեսզի ներառական կրթությունն Արցախում դրվի բարձր հիմքերի վրա:
Հանրապետությունում ներառական կրթության խնդիրները համակարգում է գնահատման և թեստավորման կենտրոնի համապատասխան բաժինը, իսկ շրջկենտրոններում՝ դպրոցների տնօրինությունների ՊՈԱԿ-ներում համապատասխան մասնագիտական խմբերը:
Ըստ նախարարի՝ նրանք պիտի համագործակցեն իրար հետ: Հնարավոր է կենտրոնացվեն և ավելի համակարգված աշխատեն: Չի բացառվում, որ Ստեփանակերտում ստեղծվի մի ՊՈԱԿ, որը շրջկենտրոններում կունենա իր ստորաբաժանումները:
Խորհրդակցությանը գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանն ընդհանուր տեղեկություններ է հաղորդել ներառական կրթության մասով:
Նա տեղեկացրել է, որ 2018-2019 ուսումնական տարում հանրապետությունում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 501 երեխա կա:
Յու. Քարամյանի խոսքով՝ ներառական կրթության աշխատանքներն արդյուանվետ կազմակերպելու համար պիտի քայլեր ձեռնարկվի, որ համապատասխան մասնագետներով համալրվեն դպրոցները:Նրանք պետք է պարբերաբար մասնակցեն դասընթացների, որպեսզի կարողանան ճիշտ իրականացնել ներառական կրթությունը:
Նմանատիպ նյութեր
4763 դիտում
21:06 18-07-2018
Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում
Այս բաժնից
736 դիտում
14:29 26-11-2024
Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով
859 դիտում
12:29 26-11-2024
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը