Աշխարհում առաջին տրանսգենդեր-մրցավարը Անգլիայում սկսել է հանդիպումներ սպասարկել
Տրանսգենդեր-մրցավար Լյուսի Կլարկը սկսել է Անգլիայում սպասարկել կանանց ֆուտբոլի հադիպումները:
46-ամյա մրցավարը, որը նախկինում հայտնի էր որպես Նիք Կլարկ, դարձավվ ֆուտբոլի պատմության մեջ առաջին տրանսգենդեր-մրցավարը:
Առաջիկայում Կլարկը կաշխատի կանանց ֆուտբոլում, սակայն ցանկանում է ապագայում նորից սպասարկել տղամարդկանց հանդիպումները: Մինչ այդ նա աշխատում է կիսապրոֆեսիոնալ թիմերի հանդիպումներում:
Երեք երեխաների հայր Կլարկը ամուսնացած է 54-ամյա Ավրիլի հետ, որը տաքսու վարորդ է: Նրանք պատրաստվում են նորից ամուսնանալ 2020 թվականին:
Ներկայումս մրցավարը հորմոնալ թերապիայի կուրս է անցնում, իսկ հաջորդ տարի պատրաստվում է սեռը փոխելու վիրահատության ենթարկվել:


