1872 դիտում
14:59 08-04-2019
Դա արատ է և թույլ չենք տալու, որ տարածվի կամ օրինական ուժ ստանա. Ծառուկյանը՝ տրանսգենդեր կնոջ ելույթի մասին
Տրանսգենդերը ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանի համար անընդունելի են։ Այդ մասին նա ասաց այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ- նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը։
«Դա արատ է ու պետք է թաքուն պահեն: Որպես Ծառուկյան, որպես ԲՀԿ ղեկավար, որպես հայ ընտանիքի հայր, ադաթով, ավանդույթով դաստիարակված մարդ, հավատքով եկեղեցու մարդ, ինձ համար դա անընդունելի է։ Մենք երբեք ու երբեք հնարավորություն չենք տալու, որ դա տարածվի կամ օրինական ուժ ստանա»,-նշեց ԲՀԿ առաջնորդը։
Դիտարկմանը, թե նրանք ևս պարտավոր են պաշտպանել իրենց իրավունքները՝ Ծառուկյանն ասաց, որ յուրաքաչյուրը կարող է պաշտպանել իր իրավունքները, բայց որպես կուսակցության առաջնորդ ինքը կարող է բացառել, որ ԲՀԿ-ն այս տեսանկյունից օրենսդրության մեջ փոփոխություններին կողմ կլինի:
Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանին՝ Ծառուկյանն ընդգծեց, որ որպես մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, վերջինս ճիշտ վարքագիծ է դրսևորել՝ թույլ տալով մարդուն օրակարգից դուրս հարցի մասին խոսել:
«Զոհրաբյանն իրեն ուրիշ ձև չէր կարող պահել, եթե պահեր, մեր կողքին չէր լինի»,-հավելեց Ծառուկյանը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1165 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1204 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
928 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան