211652_close_icon
views-count8934 դիտում article-date 23:01 18-08-2018

«Արսենալը» երկրորդ պարտությունն է կրում. Մխիթարյանը՝ գոլ+փոխանցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում կայացած լոնդոնյան դերբին՝ «Չելսիի» և «Արսենալի» միջև, արդարացրեց սպասելիքները: Մենք ականատես դարձանք բավական դրամատիկ ու անզիջում պայքարի: «Արսենալի» համար խաղի սկիզբը շատ անհաջող էր. հանդիպման արդեն 20-րդ րոպեին «Չելսին» հաղթում էր 2:0 հաշվով: Ունաի Էմերիի թիմին ուշքի բերեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը 37-րդ րոպեին շեշտակի հարվածով գրավեց «Չելսիի» դարպասը, իսկ 4 րոպե անց նրա փոխանցումից հետո Իվոբին հավասարեցրեց հաշիվը: Գումարած սրան, Մխիթարյանն ու Օբամեյանգը ֆանտաստիկ պահեր կորցրեցից՝ 5 մետրից չկարողանալով գրավել դատարկ դարպասը: Ֆուտբոլային չգրված օրենքը գործեց երկրորդ խաղակեսում, 81-րդ րոպեին Մարկոս Ալոնսոն խփեց երրորդ և հաղթական գնդակը՝ 3:2: Այսպիսով, Ունայի Էմերիի գլխավորած թիմը 2-րդ անընդմեջ պարտությունն է կրում: Ընդ որում, 1986 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ «Արսենալը» նոր մարզչի օրոք 2 առաջին խաղերում պարտություն է կրում: Իսկ «Չելսին» 2-րդ հաղթանակն է տանում և 6 միավորով առաջատարն է այս պահին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր