Օսպինան «Արսենալից» տեղափոխվեց «Նապոլի»
«Արսենալի» դարպասապահ Դավիդ Օսպինան տեղափոխվեց «Նապոլի»:
Իտալական ակումբը 29-ամյա կոլումբիացուն վարձակալեց՝ տրանսֆերը ամբողջությամբ գնելու իրավունքով:
Օսպինան «Արսենալում» հանդես է եկել վերջին 4 տարում: Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում 21 հանդիպման է մասնակցել:
2018թ.աշխարհի առաջնությունում Օսպինան Կոլումբիայի հավաքականի կազմում 4 խաղ անցկացրեց, որոնցից 2-ը՝ անառիկ:


