Վիճաբանությունից հետո Ալեքսիս Սանչեսը «Արսենալից» ցանկանում է հեռանալ
«Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը ամռանը կհեռանա ակումբից, հայտնում է The Times-ը: Չիլիացին լոնդոնյան ակումբի ղեկավարներին արդեն հայտնել է իր ցանկության մասին:
Նշվում է, որ Սանչեսը Չեմպիոնների Լիգայում «Բավարիայի» հետ խաղից հետո դժգոհ է մնացել իր թիմակիցներից, նույնիսկ կոնֆլիկտ է եղել, իսկ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլերի հետ ընդհարում է եղել:
Արսեն Վենգերը դժգոհ է մնացել Սանչեսի եսասիրական վարքագծից և նրա հետ զրույց է ունեցել, որը թիմում ավելի է խորացրել լարվածությունը. «Լիվերպուլի» հետ խաղից (1:3) առաջ, որտեղ Սանչեսը մնաց պահեստայինների նստարանին և խաղադաշտ մտավ միայն երկրորդ խաղակեսում, չիիացին մարզման ժամանակ վիճաբանել է թիմակիցների հետ և լքել մարզաբազան:
Սանչեսին ձեռք բերելու հիմնական հավակնորդ է համարվում ՊՍԺ-ն: Նրա պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է 2018 թվականի ամռանը: