93859 դիտում
14:46 17-08-2018
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Եղվարդի քաղաքապետարանին պատկանող այգիների հարևանությամբ գտնվող հուշարձանի տարածքում հայտնաբերվել է ծառից կախված՝ 40-ամյա «Արդշինբանկի» ոսկերչի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում գտնվող ՀՀ նախկին մաքսային կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող այգիների հարևանությամբ գտնվող հուշարձանի տարածքում տղամարդու դի կա ծառից կախված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Սարգիս Դադոյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննչները նշված վայրում, որը պատկանում է Եղվարդի քաղաքապետարանին, հայտնաբերել են ծառից կախված Եղվարդ քաղաքի բնակիչ, 40-ամյա Ա. Ս.-ի դին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դին կախված է եղել կաշվե գոտիով: Դատաբժիշկը տեղում զննելով դին, նախնական եզրակացությամբ հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ս.-ն աշխատում էր «Արդշինբանկի» Դավիթաշենի մասնաճյուղում՝ որպես ոսկերիչ: Ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա:
Ըստ նրա հարազատների հայտարարության՝ նա ինքնասպան է եղել ֆինանսական խնդիրների պատճառով:
Քիչ առաջ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը էլեկտրոնային նամակ է ստացել, որով Արդշինբանկից տեղեկացնում են, որ ինքասպանություն գործած Արայիկ Սահակյանը Արդշինբանկի «Նաիրի» մասնաճյուղի նախկին աշխատակից էր։
Մահացածի աշխատանքը Արդշինբանկում դադարեցվել է այս տարվա հունիսի 26-ին։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+