Թուրքական ակումբը 10 այծի համար վաճառել է իր 18 խաղացողի
Թուրքիայի առաջնության երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Գուլսպորը» թիմի երիտասարդական կազմից 18 խաղացող է վաճառել՝ 10 այծ գնելու համար:
Ակումբը մասնագիտացած է երիտասարդ խաղացողներ աճեցնելու վրա, այս ամռանը «Գուլսպորը» մոտ 2200 եվրոյի ֆուտբոլիստ է վաճառել:
Այդ միջոցներով ակումբը 10 այծ է գնել, որպեսզի հետագայում կաթի վաճառքից լրացուցիչ միջոցներ վաստակի: Շահույթը կուղղվի ակումբի առաջնահերթ կարիքներին:
«Մենք ավելի շատ եկամուտ կունենանք: Մենք գործել են թիմի շահերից ելնելով, ինչպես նաև մեր ներդրումն ենք ունեցել երկրի տնտեսության մեջ», այս իրավիճակը մեկնաբանել է «Գուլսպորի» նախագահ Քենան Բույուքլեբլեբին:


