«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վաճառել երեք խաղացողի
«Մանչեսթեր Յունայթեդի» Ժոզե Մոուրինյոն մտադիր է թարմացնել պաշտպանության եզրերը:
Պորտուգալացին պատրաստ է ձմռանը վաճառել Լյուկ Շոուին, Դեյլի Բլինդին և Մատեո Դարմիանին: Բոլոր այս երեք պաշտպանների խաղը Մոուրինյոյին չի գոհացնում:
Նրանց փոխարեն «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի արդեն ձմռանը նոր ֆուտբոլիստներ գտնել, որոնց հետ երկարաժամկետ պայմանագրեր կկնքվեն: