«Արսենալը» 2 ամսով կորցրեց Մեյթլանդ-Նայլզին
«Արսենալը» ներկայացրել է վնասվածք ունեցող խաղացողների վերաբերյալ նոր տեղեկություններ:
Մասնավորապես, թիմի կիսապաշտպան Էնսլի Մեյթլանդ-Նայլզը սրունքի ճաք է ստացել և բաց կթողնի մինչև 2 ամիս:
Ոտնաթաթի վնասվածքի պատճառով մոտավորապես նույնքան ժամանակով չի խաղա նաև պաշտպան Կարլ Ջենկինսոնը:
Պաշտպաններ Սեադ Կոլաշինացն ու Լորան Կոսելնին շարք կվերադառնան համապատասխանաբար հոկտեմբերին և նոյեմբերին:
Պաշտպան Նաչո Մոնրեալն ու հարձակվող Դենի Ուելբեկը արդեն ապաքինվել են ու վերադարձել մարզումներին:


