«Լիվերպուլը» ոստիկանություն է ուղարկել տեսանյութ, որտեղ Սալահը ղեկին նստած խոսում է բջջայինով
                        Անգլիական ոստիկանությունը հայտնել է, որ «Լիվերպուլը» իրենց տեսանյութ է ուղարկել, որտեղ թիմի առաջատար Մոհամեդ Սալահը մեքենա վարելիս օգտվել է բջջային հեռախոսից: 
«Լիվերպուլում» հաստատել են, որ սկզբից իրավիճակը քննարկել են խաղացողի հետ, իսկ հետո ոստիկանությանը տեղյակ են պահել տեսանյութի և դրա հայտնվելու հանգամանքների մասին: Մնացածը կքննարկվի թիմի ներսում: Ոչ ակումբը, ոչ խաղացողը այս հարցով մեկնաբանություններ չեն տալու:
«Մեզ  հայտնել են տեսանյութի մասին, որտեղ ֆուտբոլիստը մեքենա վարելիս հավանաբար օգտվում է բջջային հեռախոսից: Այն փոխանցվել է համապատասխան գերատեսչություն: Շնորհակալություն տեղեկության համար», հայտնում է Մերսիսայդի ոստիկանությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

