211652_close_icon
views-count3773 դիտում article-date 21:49 13-08-2018

Թրամփը խելագար է անվանել նախկին օգնականին, որը հրապարակել է իր հետ խոսակցության ձայնագրությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախկին օգնական Օմարոսա Մանիգոլտ-Նյումանին խելագար է անվանել այն բանից հետո, երբ նա հրապարակել է Սպիտակ տան ղեկավարի և նրա աշխատակազմի հետ գաղտնի ձայնագրված խոսակցությունները: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում, հաղորդում է [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5453169]tass.ru[/url]-ն։ «Խելագար Օմարոսան, որին երեք անգամ ազատել են «Աշակերտ»(Apprentice) ռեալիթի շոուից, այժմ վերջին անգամ է հեռացվել: Նրա մոտ երբեք չի ստացվել և երբեք չի ստացվի: Նա արցունքներն աչքերին աղաչում էր իրեն աշխատանքի վերցնել: Ես համաձայնեցի, - նշել է Թրամփը: Սպիտակ տան աշխատակիցներն ատում էին նրան: Նա չար էր, բայց խելացի չէր»: Ավելի վաղ Մանիգոլտ-Նյումանը NBC հեռուստաալիքին փոխանցել էր Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիի հետ խոսակցության ձայնագրությունը, որտեղ լսվում է, ինչպես են կողմերը քննարկում նրա ազատումը: Մանիգոլտ-Նյումանը հաղորդել է, որ Սպիտակ տնից հեռանալուց հետո իրեն առաջարկվել է պայմանագիր, որով առաջարկվում էր ամսական 15 հազար դոլարի դիմաց լռել, սակայն նա հրաժարվել է դրանից: Երկուշաբթի նա ևս մեկ ձայանգրություն հրապարակեց. այս անգամ նրա և Թրամփի խոսակցության, որտեղ նախագահը հերքում է նրա ազատման մեջ իր մասնակցությունը:

Նմանատիպ նյութեր