163179 դիտում
10:34 13-08-2018
Արտակարգ դեպք Լոռու մարզում. «Կոկո» մականվամբ քրեական հեղինակությունը Վանաձորում «Արհեստական լճեր» սրճարանում կրակել է 27-ամյա երիտասարդի վրա. ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, «Կոկոյին» «կալմեջ են արել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` օգոստոսի 12-ին, կրակոց է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացել, որ «աջ ազդրի բաց բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի բնակիչ, 27-ամյա Նարեկ Խաչատրյանն է, ում տեղում Վանաձորի բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո նրան ռեանիմոբիլով տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վաղինակ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում որոշմամբ փաստի առթիվ ստեղծվել է քննաչական խումբ՝ ավագ քննիչ Տարոն Ներկարարյանի գլխավորությամբ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Լոռու մարզի ոստիկանները վարչության պետ Ա. Ղազարյանի, ոստիկանության Բազումի բաժնի պետ Կ. Հակոբյանի և մարզի քննչական վարչության քննիչների հետ տաք հետքերով պարզել են, որ Ն. Խաչատրյանին իր մոտ եղած որսորդական հրացանով հրազենային վնասվածքը պատճառել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Կորյուն Մուրադյանը:
Վերջինս հանցագործությունը կատարելուց կարճ ժամանակ անց Լոռու մարզի ոստիկանների կողմից տաք հետքերով հայտնաբերվել է, իսկ արդեն հյուրընկալվելով ոստիկանության Բազումի բաժին, հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող հրացանը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մի քանի հոգի սրճարանում նստած էին, մեկել լսեցինք կրակոց ու էդ ժամանակ մի ջահել տղա ընկել էր գետնին: Նկատցեինք, որ արյուն է գնում: Լավ էր, մոտակայքում ծառայություն կատարող ՊՊԾ-ի ոստիկանները կարճ ժամանակում հասան, մի քանիսը վիրավորին բժշիկների հետ շտապօգնությունով տեղափոխեցին հիվանդանոց, մի քանիսն էլ վազում էին սրճարանից փախուստի դիմած մի քանի քաղաքացիների հետևից: Հետո իմացանք, որ ոստիկանները Կորյունին բռնել են: էդքան բան»:
ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Մուրադյանը նախկինում եղել է դատապարտված և հանցագործ աշխարհում հայտնի է «Կոկո» մականվամբ, ով քննիչ Տ. Ներկարարյանի որոշմամբ ձերբակալվել է, սակայն այս պահին գտնվում է Վանաձորի հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ:
Նա փախուստի ժամանակ իրեն նետել է արհեստական լճի մեջ, իսկ նրա փախուստը կարողացել են կասեցնել ոստիկանության ծառայողները, ովքեր նաև, վտանգելով իրենց կյանքը, շարունակել են հետապնդումը, քանի որ չէր բացառվում, որ «Կոկոն» իր մոտ եղած հրազենով կրակոցներ արձակեր ոստիկանների ուղղությամբ:
Գ. Շամյանի տեղեկություններով՝ վիրավոր Ն. Խաչատրյանը վերջերս է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից և երբևէ աչքի չի ընկել քրեական պատմություններով:
Փասռի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Դեպքի հանգամանքները ավելի մանրամասն պարզելու ուղղությամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
[b]«Կոկո» մականվամբ 38-ամյա Կորյուն Մուրադյանն է[/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0444819001534142425603303.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+