15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության Էրեբունու բաժնում որպես անհետ կորած որոնվում է Սուսաննա Մովսիսյանը, հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:
15-ամյա աղջկա գտնվելու վայրի մասին տեղեկություն իմացողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, (010) 45 02 02 հեռախոսահամարներով: