Ժոզե Մոուրինյո. Չէի մտածում, որ նման իրավիճակում կհայտնվեի
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ԱՊԼ-ի 1-ին տուրում «Լեսթերի» նկատմամբ տարած հաղթանակից (2:1) հետո անդրադարձել է Անգլիայի տրանսֆերային պատուհանի փակմանը:
«Խոսելով տրանսֆերների մասին, պետք է նշեմ, որ այդպիսին է ֆուտբոլային մենեջմենթը: Ֆուտբոլը փոխվում է:
Ես հեռահար ծրագրեր ունեի: Եվ ահա ես առաջնության մեկնարկում ինձ մի վիճակում եմ գտնում, երբ շուկան փակ է: Ես հայտնաբերում եմ, որ մի իրավիճակում եմ գտնվում, երբ չէի պատկերացնի, որ կհայտնվեմ:
Կարծում եմ, որ այս թեմայով վերջին անգամ եմ խոսում: Թեման սպառված է, շուկան փաակված է, այլևս ոչ մի խոսակցություն այս մասին», ասել է պորտուգալացին:
Նշենք, որ Մոուրինյոն խիստ դժգոհ է մնացել մանչեսթերյան ակումբի ղեկավարությունից, որ տրանսֆերային պատուհանի ժամանակ իր առաջարկած խաղացողները ձեռք չեն բերվել:


