211652_close_icon
views-count4870 դիտում article-date 23:38 10-08-2018

Ունաի Էմերի. Ինձ դուր է գալիս խաղալ Գվարդիոլայի թիմերի դեմ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին նշել է, որ իրեն դուր է գալիս խաղալ Գվարդիոլայի թիմերի դեմ: «Ես 46 տարեկան եմ, նա՝ 47: Նրա խաղային կարիերան զգալիորեն մեծ է իմից, նրա մարզչական կարիերան՝ նույնպես: Միգուցե, մենք միասին ենք սկսել մարզել, սակայն նրա կարիերայի վիճակագրությունը իմից հաջող է, սակայն ինձ դուր է գալիս խաղալ նրա դեմ: Շատ մեծ նախապատրաստական աշխատանք է պահանջվում, որպեսզի հաղթես նրա թիմերին: Իսպանիայում «Բարսելոնայի» և «Վալենսիայի» միջև յուրաքանչյուր հանդիպում շատ հետաքրքիր էր անցնում», նշել է Էմերին: Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 1-ին տուրում օգոստոսի 12-ին «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունելու է հենց «Մանչեսթեր Սիթիին»:

Նմանատիպ նյութեր