66185 դիտում
21:57 13-10-2018
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 42-ամյա վարորդը Skoda-ով մխրճվել է պանելներ տեղափոխող բեռնատարի մեջ. Skoda-ն վերածվել է մետաղե ջարդոնի, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 20:00-ի սահմաններում,Երևանի բնակիչ, 42-ամյա Կարեն Մկրտչյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում, իր վարած Skoda մակնիշի 07 ՍՍ 780 համարանիշի ավտոմեքենայով, դեպի Սևան ընթանալիս մխրճվել է իր առջևով ընթացող, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ, 23-ամյա Ջիվան Հակոբյանի վարած ՄԱԶ մակնիշի 35 DX 858 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի՝ պանելներով բարձած քարշակի մեջ:
Ինչպես դեպքի վայրի հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Skoda-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վիրավոր ուղևորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատար ավտոմեքենայի հետևի լուսարձակները միացված են եղել, ինչը նշանակում է, որ բեռնատարի վարորդը պահպանել է մեքենան վարելու անվտանգության կանոնները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1870 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)