71610 դիտում
21:42 15-01-2021
Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Niva-ն ու ՌԴ խաղաղապահ զորքերի КамАЗ-ը. կան վիրավորներ. Niva-ն վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 13-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 17:00-ի սահմաններում Կապան համայնքի Սյունիք բնակավայրից Ագարակ բնակավայր տանող ավտոճանապարհահատվածի 2-րդ կմ հատվածում բախվել են ՌԴ քաղաքացի, 29-ամյա Ռամազան Կումիկովի վարած КамАЗ մակնիշի և Տանձավեր բնակավայրի բնակիչ, 32-ամյա Կորյուն Գևորգյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2121-ի վարորդն ու նրա ուղևորներ, համագյուղացիներ, 24-ամյա Սևակ Վարդազարյանն ու 26-ամյա Սերո Վարդազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ КамАЗ-ի վարորդ Ռ. Կումիկովը ծառայում է ՌԴ խաղաղապահ զորքերում, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է ՌԴ խաղաղապահ զորքերի հաշվեկշռում:
[b]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել:[/b]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15497 դիտում
00:06 07-11-2024
Երևանում թալանել են ձայնագրման ստուդիաներից մեկը՝ տանելով մոտ 20 հազար ԱՄՆ դոլարի երաժշտական տեխնիկա