211652_close_icon
views-count40948 դիտում article-date 18:23 30-05-2018

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 26-ամյա վարորդը Kia-ով ընկել է կարկուտի սահքի մեջ, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Արտակ Դանիելյանը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Նիգավան գյուղի վարչական տարածքում իր վարած Kia Sorento մակնիշի 96 DN 006 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ընկել տեղացած կարկուտի սահքի մեջ և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից մեկին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մանկահասակ երեխային տեղափոխել են «ՍլավՄեդ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ն դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ։ Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Գ. Վարդանյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ապարանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Ավտոմեքենան ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները քարշակի միջոցով դուրս բերեցին անվտանգ վայր։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր