103911 դիտում
13:10 31-01-2020
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. BMW X5-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. 3 վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատարը, օպերատիվ են գործել բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85 կմ հատվածում BMW X5 մակնիշի 90 AP 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Հյուսիս-Հարավ նորակառույց ավտոճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հարություն Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Անիի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչները։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենայի անվահեծաններից երկուսը կոտրվել են, վիրավորներին էլ առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից երկուսին հայտնաբերել են դրսում, իսկ մեկին ավտոմեքենայից դուրս են բերել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Ավետիք Քալաշյանն ու տեսուչ Արսեն Մարտոյանը։
Հիվանդանոցից ոստիկանության Անիի բաժին հայտնել են, որ վիրավորներից երկուսը ծանր կայուն են, մեկն էլ՝ ծայրահեղ ծանր։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի դատախազի հանձնարարականով վթարի փաստով քննություն է կատարելու Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժինների պետի տեղակալ Նարեկ Մանանդյանը, ով այս պահին ժամանում է դեպքի վայր։
Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են 23-ամյա Արմեն Կարայանը, 13-ամյա Հ. Կարայանը և 37-ամյա Արտյոմ Ինջիյանը։
Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+