Սամվել Ֆարմանյանի քրոջը կալանավորելու որոշում է կայացվել և հետախուզում հայտարարվել. Hetq.am
«Օգոստոսի 8-ին Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջը՝ Անահիտ Ֆարմանյանին, կալանավորելու որոշում է կայացվել։ Նման որոշում է կայացրել Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը։ Նախկին պրոռեկտորի նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել։ Այս մասին Hetq.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
Ֆարմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար։
Մանրամասներն՝ [url=http://hetq.am/arm/news/92071/samvel-farmanyani-qrojy-kalanavorelu-oroshum-e-kayacvel-ev-hetakhuzum-haytararvel.html]այստեղ[/url]