211652_close_icon
views-count7392 դիտում article-date 20:47 21-08-2019

«Սեքյուրիթի դրիմ» -ի գործով երկու անձի նկատմամբ կալանքի որոշում է կայացվել. հայտարարվել է հետախուզում. Factor.am

Դատարանը բավարարել է «Սեքյուրիթի դրիմ» ՍՊ ընկերության համահիմնադիր Գուրգեն Զաքարյանի եւ նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը. նրանց նկատմամաբ հայտարարվել է հետախուզում։ Այս մասին [url=https://factor.am/176798.html?fbclid=IwAR1PHpkVF_zdKvXujtcMSNYi0FbP3DsbZ0DjMR4G5Sj8Cp0mgXZJeVCQfeE]Factor.am[/url]–ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը։ Հիշեցնենք, որ խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու դեպքի կապակցությամբ քննվող քրեկան գործի շրջանակներում օգոստոսի 15-ին [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/15/1132642/]կալանավորվել է[/url] «Սեքյուրիթի դրիմ»-ի մյուս հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը։ Նույն քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաեւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահ Արեն Խանամիրյանին եւ «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանին։ Նրանց նկատմամբ դատարանը թույլատրելի է համարել գրավի կիրառումը։ Նշենք, որ քրեական գործը հարուցվել է դեռեւս 2018 թվականի հունիսի 20-ին՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ: Ըստ գործի նյութերի՝ կեղծ կատարողական ակտերի եւ դրանց հիման վրա նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու եւ ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար:

Նմանատիպ նյութեր