41548 դիտում
22:13 09-08-2018
Ես այդ զենքի և տարածքի հետ որևէ առնչություն չունեմ. Հովիկ Աբրահամյանը՝ ԱԱԾ բացահայտումների մասին. hayeli.am
Ես այդ զենքի և տարածքի հետ որևէ առնչություն չունեմ և տեղյակ չեմ, թե զենքը, որի մասին Ազգային Անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն տարածվեց, ինչպես է հայտնվել այնտեղ:
[color=#EF2929]Hayeli.am[/color]-ի հարցին ի պատասխան՝ նման պարզաբանում է ներկայացրել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով նախօրեին «Մարտի 1-ի» գործի հետաքննության շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից հայտնաբերված ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպին:
Հովիկ Աբրահամյանը հերքել է Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված այն պնդումը, թե տարածքը, որտեղից հայտնաբերվել է ապօրինի զենքը, փաստացի ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին է պատկանում, սակայն Ամբիկ Գևորգյանի անվամբ է ձևակերպված:
Նախկին վարչապետի պնդմամբ՝ այն Ամբիկ Գևորգյանին է պատկանում, և ինքը դրա փաստացի սեփականատերը չէ:
«Ես ո՛չ այդ տարածքի, ո՛չ էլ այդ զենքի հետ որևէ առնչություն չունեմ»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:
Նա նաև հաստատել է հրապարկված այն տեղեկատվությունը, թե ինքը «Մարտի 1-ի» գործով կանչվել է հարցաքննության.
«Այո՛, հարցաքննություն եղել է, բայց ես տեղյակ չեմ, թե այդ զենքն ինչպես է հայտնվել այդ տարածքում»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
22949 դիտում
20:26 23-08-2018
«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը որևէ առնչություն չունի «Քինգ Դելյուքս» ընկերության սնանկացման հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. hayeli.am
Այս բաժնից
9411 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին