Անահիտ Թարխանյանը Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրվելու
Անահիտ Թարխանյանը Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ:
«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երևանի հանրություն» նախաձեռնություն ձևավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին և «ԳԱԼԱ» կուսակցությանը՝ ինձ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։ Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր և երևանցիների սպասումները և վստահությունը»,- մասնավորապես գրել է Անահիտ Թարխանյանը:
Դատելով գրառմանը կից լուսանկարից՝ քաղաքապետի թեկնածուն քարոզարշավն անցկացնելու է «Միասին կերտենք ապագան» կարգախոսով: