Գալուստ Սահակյանը մտադրություն չունի նախագահի թեկնածու առաջադրվելու և ցանկություն չունի բնակվելու կառավարական ամառանոցում
Այսօր՝ ապրիլի 28-ին, ՀՀ Ազգային ժողովում [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի՝ ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանին ուղղված հարցին, թե նրա նշանակումը արդյոք քայլ չէ՞ դեպի 2018-ի նախագահական ընտրություններ, որպեսզի ինքը իր թեկնածությունն առաջադրի նախագահական ընտրություններում, ԱԺ նախագահի թեկնածուն պատասխանեց, որ ինքը մտադրություն չունի 2018-ին իր թեկնածությունն առաջադրելու նախագահի պաշտոնում:
Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո ինքը բնակվի Պռոշյան փողոցում գտնվող կառավարական ամրոցում, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Գերադասում եմ բնակվել իմ բնակարանում»: